30. ԱՍՆ ԱՌԱՔԵԼՈՑՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ (Մատթ. Ժ.)

1Եւ կոչեցեալ առ ինքն զերկոտասանեսին աշակերտսն իւր՝ ետ նոցա իշխանութիւն այսոց պղծոց՝ հանել զնոսա և բժշկել զամենայն զցաւս և զամենայն հիւանդութիւնս: 2Եւ առաքելոց երկոտասանից Էին անուանք այսոքիկ. առաջին Սիմովն, անուանեալն Պետրոս, և ԱնդրԷաս եղբայր նորա, 3Յակովբոս Զեբեդեայ և ՅովհաննԷս եղբայր նորա, Փիլիպոս և ԲարդուղիմԷոս, Թովմաս և ՄատթԷոս մաքսաւոր, , Յակովբոս ալփեայ և ՂեբԷոս, որ անւանեցուն ԹադԷոս, 4Սիմովն Կանանացի և Յուդա Իսկարիովտացի, որ և մատնեացն զնա: 5Զնոսա երկոտասանեսին առաքեաց Յիսուս. պատուիրեաց նոցա և ասԷ. “Ի ճանապարհ հեթանոսաց մի՛ երթայցԷք և ի քաղաք Սամարացւոց մի մտանիցԷք. 6այլ երթայք առաւել առ ոչխարսն կորուսեալս տանն Իսրայելի: 7Եւ իբրև երթայցԷք, քարոզեցԷ՛ք և ասացԷ՛ք, թԷ մերձեալ Է արքայութիւն երկնից: 8Զհիւանդս բժշկեցԷ՛ք, զբորոտս սրբեցԷ՛ք, զդևս հանԷ՛ք, ձրի առԷ՛ք և ձրի տո՛ւք: 9Մի՛ ստանայք ոսկի, և մի՛ արծաթ, և մի՛ պղինձ ի գօտիս ձեր, 10մի՛ պարկ ի ճանապարհ, և մի՛ երկուս հանդերձս, մի՛ կօշիկս, մի՛ ցուպ. զի արժանի Է մշակն կերակրոյ իւրում: 11Յոր քաղաք մտանիցԷք կամ ի գեօղ, հարցանիցԷք, թԷ ո՞ Է ի նմա արժանի, և անդ լինիջիք, մինչև ելանիցԷք անտի: 12Եւ իբրև մտանիցԷք ի տունն, ողջոյն տաջիք նմա և ասասջիք. ողջոյն տանս այսմիկ: 13ԵթԷ իցԷ տունն արժանի, եկեսցԷ ողջոյնն ձեր ի վերայ նորա. ապա թԷ ոչ իցԷ արժանի, ողջոյնն ձեր առ ձեզ դարձցի: 14 Եւ որ ոչ ընկ-ալցի զձեզ և ոչ լուիցԷ բանից ձերոց, իբրև ելանիցԷք ի քաղաքԷն յայնմանԷ, թօթափեսջիք զփոշին յոտից ձերոց: 15ԱմԷն ասեմ ձեզ, դիւրագոյն լիցի երկրին Սոդոմացւոց և Գոմորացւոց յաւուրն դատաստանի, քան քաղաքին այնմիկ”:

16Ահաւասիկ ես առաքեմ զձեզ իբրև զոշխարս ի մԷջ գայլոց. եղերո՛ւք այսուհետև խորագԷտք իբրև զօձս և միամիտ իբրև զաղաւնիս: 17Զգոյշ լինիջիք ի մարդկանԷ. զի մատնեսցեն զձեզ յատեանս, և ի ժողովուրդս իւրեանց տանջեսցեն զձեզ: 18և առաջի դատաւորաց և թագաւորաց տանիցին զձեզ վասն իմ ի վկայութիւն նոցա և հեթանոսաց: 19Այլ յորժամ մատնեսցեն զձեզ, մի՛ հոգայցԷ՛ք, թԷ ո՞րպԷս կամ զի՞նչ խօսիցիք. զի տացի ձեզ ի ժամուն յայնմիկ՝ զինչ խօսիցիք: 20Զի ո՛չ եթԷ դուք իցԷք, որ խօսիցիքն. այլ Հոգին հօր ձերոյ, որ խօսիցի ի ձեզ: 21ՄատնեսցԷ եղբայր զեղբայր ի մահ, և հայր՝ զորդի. և յառնիցեն որդիք ի վերայ հարց և սպանանիցեն զնոսա: 22Եւ եղիջիք ատեցեալք յամենեցունց վասն անուան իմոյ. իսկ որ համբերեսցԷ իսպառ, նա կեցցԷ: 23Եւ յորժամ հալածիցեն զձեզ ի քաղաքիս յայսմիկ, փախիջիք յայլ. և եթԷ յայնմանԷ հալածիցեն զձեզ, փախիջիք միւս. ամԷն ասեմ ձեզ, ոչ ապառեսջիք զքղաքս Իսրայելի, մինչև եկեսցԷ Որդի մարդոյ: 24Ոչ Է աշակերտն առաւել քան զվարժապետ, և ոչ ծառայ՝ քան զտԷր իւր: 25Շատ իցԷ աշակերտին, եթԷ եղիցի իբրև զվարժապետ իւր, և ծառային՝ իբրև զտԷր իւր. եթԷ զտանուտԷրն բԷեղզեբուղ կոչեցին, ո՞րչափ ևս առաւել զընտանիս նորա: 26Մի՛ այսուհետև երկնչիցիք ի նոցանԷ, զի ոչինչ ի ծածուկ, որ ոչ յայտնեսցի, և գաղտնի՝ որ ոչ ծանիցի: 27Զոր ասեմ ձեզ ի խաւարի՝ ասացԷք ի լոյս, և զոր լսԷք յունկանԷ քարոզեցԷ՛ք ի վերայ տանեաց: 28Եւ մի՛ երկնչիք յայնցանԷ, որ սպանանեն զմարմին և զոգի ոչ կարեն սպանանել. այլ երկերու. դուք առաւել յայնմանԷ, որ կարող Է զոգի և զմարմին կորուսանել ի գեհենի: 29Ո՞չ ապաքԷն երկու ճնճղուկք դանգի միոջ վաճառին, և մի ի նոցանԷ յերկիր ոչ անկցի առանց հօր ձերոյ: 30Այլ ձեր և ամենայն իսկ հեր գլխոյ թուեալ Է: 31Եւ արդ մի՛ երկնչիցիք, զի լաւ Էք քան, զբազում ճնճղուկս: 32Ամենայն որ խոստովանեսցի յիս առաջի մարդկան, խոստովանեցից և ես զնման առաջի հօր իմոյ, որ յերկինս Է: 33Եւ որ ուրասցի զիս առաջի մարդկան, ուրացայց և ես զնա առաջի հօր իմոյ, որ յերկինս Է: 34Մի՛ համարիք, եթԷ երկի արկանել խաղա-ղութիւն յերկիր. ոչ եկի արկանել խաղաղութիւն, այլ սուր. 35քանզի եկի քակել զայր ի հօրԷ իւրմԷ և զդուստր ի մօրԷ իւրմԷ և զհարսն ի սկեսրԷ իւրմԷ, 36և թշնամիք առն ընտանիք իւր: 37Որ սիրԷ զհայր կամ զմայր առաւել քան զիս՝ ոչ Է ինձ արժանի. և որ սիրԷ զուստր կամ զդուստր առաւել քան զիս՝ չԷ ինձ արժանի: 38Եւ որ ոչ առնու զխաչ իւր և գայ զկնի իմ՝ չԷ՛ ինձ արժանի: 39Որ գտանԷ զանձ իւր՝ կորուսցԷ զնա, և որ կորոյս զանձն իւր վասն իմ՝ գտցԷ զնա: 40Որ ընդունի զձեզ՝ զիս ընդունի, և որ զիս ընդունի՝ ընդունի զառաքիչն իմ: 41Որ ընդունի զմարգարԷ յանուն մարգարԷի՝ զվարձս մարգարԷի առցԷ. և որ ընդունի զարդար յանուն արդարոյ՝ զվարձս արդարոյ առցԷ: 42Եւ որ արբուսցԷ միում ի փոքրկանցս յայսցանԷ բաժակ մի ջուր ցուրտ միաայն՝ յանուն աշակերտի, ամԷն ասեմ ձեզ, ոչ կորուսցԷ զվարձս իւր: