34. ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ Գլուխ ԺԱ

1Եւ եղև իբրև կատարեաց Յիսուս զպատուԷր երկոտասանից աշակերտացն իւրոց, գնաց անտի քարոզել և ուսուցանել ի քաղաքս նոցա: 2Իսկ ՅովհաննԷս իբրև լուաւ ի բանտին զգործսն Քրիստոսի առաքեաց ի ձեռն աշակերտացն իւրոց և ասԷ ցնա. 3“Դո՞ւ ես որ գալոցն ես, եթԷ այլում ակն կալցուկ”: 4Պատասխանի ետ Յիսուս և ասԷ ցնոսա. “ԳնացԷ՛ք, պատմեցԷք Յովհաննու զոր լուայք և տեսիք: 5Կոյրք տեսանեն, կաղք գնան, բորոտք սրբին և խուլք լսեն, և մեռեալք յառնեն և աղքատք աւետարանին: 6Եւ երանեալ Է՝ որ ոչ գայթակղեսցի յիս”:

7Եւ իբրև նոքա գնացին, սկսաւ Յիսուս ասել ցժողովուրդսն զՅովհաննԷ. “Զի՞նչ ելԷք տեսանել յանապատին. եղԷ՞գն շարժուն ի հողմոյ: 8Այլ զի՞նչ ելԷք տեսանել. մարդ ի հա՛նդերձս փափկութեան զարդարեալ. ահաւանիկ որ զփափուկսն զգեցեալ են՝ ի տունս թագաւորաց են: 9Սյլ զի՞նչ ելԷք տեսանել, մարգարԷ՞. այո՛, ասեմ ձեզ, և առաւել ևս քան զմարգարԷ: 10Զի նա Է, վասն որոյ գրեալն Է. ահա ես առաքեցից զհրեշտակ իմ առաջի երեսաց քոց, որ պատրաստեսցԷ զճանապարհ քո առաջի քո: 11ԱմԷն ասեմ ձեզ. չԷ՛ յարուցեալ ի ծնունդս կանանց մեծ քան զՅովհաննԷս Մկրտիչ. բայց փոքրիկն յարքայու-թեան երկնից մեծ Է քան զնա: 12Բայց յաւուրցն Յովհաննու Մկրտչի մինչև ցայժմ՝ արքայութիւն երկնից բռնադատի, և բռունք յափշտակեն զնա: 13Քաանզի ամենայն օրԷնք և մարգարԷք մինչև ցՅովհաննԷս մարգարԷացան: 14Եւ եթԷ կամիք ընդունել, նա Է Եղիա, որ գալոցն Է: 15Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցԷ: 16Ո՞ւմ նմանեցուցից զազգս զայս. նման Է մանկտւոյ, որ նստիցին ի հրապարակս, կարդայցեն զընկերս իւրեաց և ասիցեն. 17Փողս հարաք ձեզ, և ոչ կաքաւեցԷք. ողբացաք ձեզ, և ոչ կոծեցարուք: 18Եկն ՅովհաննԷս, ո՛չ ուտԷր և ո՛չ ըմպԷր, և ասեն՝ դև գոյ ի նմա: 19Եկն որդի մարդոյ, ուտԷ և ըմպԷ և ասեն՝ ահա այր կերող և արբեցող, բարեկամ մաքսաւորաց և մեղաւորաց. և արդարացաւ իմաստութիւն յորդւոց իւրոց”: 20Յայնժամ սկսաւ նախատել ըզքաղաքսն, յորս եղեն բազում զօրութիւնք նորա, և ոչ ապաշխարեցին: 21“Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսաիդա՛. զի եթԷ ի Տիւրոս և ի Սիդովն եղեալ Էին զօրութիւնքն, որ ի ձեզ եղեն վաղու ևս արդեօք խորգով և մոխրով ապաշխարեալ Էր: 22Բայց ասեմ ձեզ, Դիւրագոյն լիցի երկրին Տիւրոսի և Սիդովնի յաւուրն դատաստանի, քան ձեզ: 23Եւ դո՛ւ Կափառանում, մի՛ մինչև յերկինս բարձրասցիս, այլ մինչև ի դժոխս իջցես. զի եթԷ ի Սոդոմ եղեալ Էին զօրութիւնքն, որ ի քեզ եղեն՝ ապաքԷն կային ևս մինչև ցայսօր: 24Բայց ասեմ ձեզ, եթԷ երկրին Սոդոմացւոց դիւրագոյն լիցի յաւուրն դատաստանի, քան քեզ”:

25Յանմ ժամանակի պատասխանի ետ Յիսուս և ասԷ. “Գոհանամ զքԷն, Հա՛յր, ՏԷր երկնի և երկրի. զի ծածկեցԷր զայս յիմաստնոց և ի գիտնոց և յայտնեցԷր տղայոց: 26Այո՛, Հա՛յր, զի այսպԷս հաճոյ եղև առաջի քո: 27Ամենայն ինչ տուաւ ինձ ի ՀօրԷ իմմԷ: Եւ ոչ ոք ճանաչԷ զՈրդի, եթԷ ոչ Հայր. Եւ ոչ զՀայր ոք ճանաչԷ, եթԷ ոչ Որդի, և ում Որդին կամիցի յայտնել: 28Եկայք առ իս ամենայն վաստակեալք և բեռնաւորք, և ես հանգուցից զձեզ. 29առԷ՛ք զլուծ իմ ի ձեզ և ուսարո՛ւք յինԷն, զի հեզ եմ և խոնարհ սրտիւ, և գտչիք հանգիստ անձանց ձերոց: 30Զի լուծ իմ քաղցր Է և բեռն իմ փոքրոգի”: