35. ՄԵԾԱՏՈՒՆՆ ԵՒ ՂԱԶԱՐՈՍ (Ղսւկ. ԺԶ 19-31)

19Այր ոմն Էր մեծատուն և ագանԷր բեհեզս և ծիրանիս և ուրախ լինԷր հանապազ առատապԷս: 20Եւ աղքատ ոմն, անուն Ղազարոս, անկեալ դնԷր առ դրան նորա վիրաւորեալ: 21Եւ ցանկայր լնուլ զորեվայն իւր ի փշրանացն, որ անկանԷին ի սեղանոյ մեծատանն. այլ և շունք ևս գային և լեզուին զվերս նորա: 22Եւ եղև մեռանել աղքատին և տանել հրեշտակաց զնա ի գոգն Աբրահամու. մեռաւ և մեծատունն և թաղեցաւ: 23Եւ ի դժոխն ամբարձ զաչս իւր, մինչ ի տանջանսն Էր. Ետես զԱբրահամ ի հեռաստանԷ և զՂազարոս ի գոգ նորա հանգուցեալ: 24Եւ նա աղաղակեաց և ասԷ. “Հա՛յր Աբրահամ, ողորմեա՛ց ինձ, և առաքեա՛ զՂազարոս, զի թացցԷ զծագ մատին իւրոյ ի ջուր և զովացուսցԷ զլեզու իմ. զի պապակիմ ի տապոյ աստի”: 25Եւ ասԷ ցնա Աբրահամ. “Որդեա՛կ, յիշեա՛, զի ընկալար անդԷն զբարիս քո ի կեանսն քում, և Ղազարոս նոյնպԷս զչարչարանս. արդ սա աստ մխիթարի, և դու այդր պապակիս: 26Եւ ի վերայ այսր ամենայնի՝ վիհ մեծ Է ընդ մեզ և ընդ ձեզ. եթԷ կամիցին աստի առ ձեզ անցանել, ոչ կարեն, և ոչ այտի ոք առ մեզ անցանել”: 27Եւ ասԷ. “Արդ աղաչեմ զքեզ, հա՛յր, զի արձակեացես զդա ի տուն հօր իմո. 28են իմ անդ եղբարք հինգ, որպԷսզի տացԷ նոցա վկայութիւն, զի մի՛ և նոքա գայցեն յայս տեղի տանջանաց”: 29Եւ ասԷ Աբրահամ. “Ունին զՄովսԷս և զմարգարԷս, նոցա լուիցեն”: 30Եւ նա ասԷ. “Ո՛չ հա՛յր Աբրահամ, բայց եթէ ի մեռելոց ոք երթիցէ առ նողա, և ապաշխարեսցեն”: Եւ ասէ ցնա. “ԵթԷ Մովսեսի և մարգարԷիցն ոչ լսեն, և ոչ՝ եթԷ ի մեռելոց ոք յառնիցԷ՝ հաւատասցեն”: