37. ՎԱՍՆ ԿՈՉԵՑԵԼՈՑ Ի ՀԱՐՍԱՆԻՍՆ (Մատթ. ԻԲ. 2-14)

2Նմանեցու արքայութիւն երկնից առն թագաւորի, որ արար հարսանիս որդւոյ իւրում: 3Եւ առաքեաց զծառայս իւր կոչել զհրաւիրեալսն ի հարսանիս, և ոչ կամեցան գալ: 4Դարձեալ առաքեաց այլ ծառայս և ասԷ. “ԱսացԷ՛ք հրաւիրելոցն, ահաւասիկ զճաշ իմ պատրաստեցի, զուարարկք իմ և պարարակք զենեալք են, և ամենայն ինչ պատրաստ Է. եկայք ի հարսանիս”: 5Եւ նոքա յուլացեալ գնացին ոմն յագարակ իւր, և ոմն ի վաճառ իւր. 6և այլք կալան զծառայս նորա, թշնամանեցին և սպանին: 7Իսկ թագաւորն իբրև լուաւ՝ բարկացաւ, և առաքեաց զզօրս իւր և սատակեաց զսպանողսն զայնոսիկ և զքաղաքսն նոցա այրեաց: 8Յայնժամ ասԷ ցծառայս իւր. “Հարսանիքս պատրաստ են, և հրաւիրեալքն չԷին արժանի: 9Արդ՝ երթա՛յք յանցս ճանապարհաց և զորս մի անգամ գտանիցԷք՝ կոչեցԷ՛ք ի հարսանիսս”: 10Եւ ելեալ ծառայքն ի ճանապարհս՝ ժողովեցին զամենեսեան, զորս և գտին, զչարս և զբարիս. և լցան հարսանիքն բազմականօք: 11Եւ մտեալ թագաւորն հայել զբազմականօքն՝ ետես անդ այր մի, որ ոչ Էր զգեցեալ հանդերձ հարսանեաց: Եւ ասԷ ցնա. 12“Ընկե՛ր, զիա՞րդ մտեր այսր, զի ոչ ունԷիր հանդերձ հարսանեաց”: Եւ նա պապանձեցաւ: 13Յայնժամ ասԷ թագաւորն ցսպասաւորն, “ԿապեցԷ՛ք զդորա զոտս և զձեռս և հանԷ՛ք զդա ի խաւարն արտաքին. անդ եղիցի լալ և կրճել ատամանց. 14զի բազումք են կոչեցեալք, և սակաւ են ընտրեալք”: