4. ՄՈԳԵՐԻ ԵՐԿՐՊԱԳՈՒԹԻՒՆԸ (Մատթ. Բ. 7-12)

7Այն ժամանակ Հերովդէսը գաղտնի կանչեց մոգերին և նրանցից ստուգեց աստղի երևալու ժամանակը։ 8Եւ նրանց Բեթղեհէմ ուղարկելով՝ ասաց. “Գնացէ՛ք ստոյգ իմացէք մանկան մասին և երբ գտնէք, տեղեկացրէ՛ք ինձ, որպէսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան”։ 9Եւ նրանք երբ թագաւորից լսեցին այս, գնացին։ Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, ﬕնչև որ եկաւ կանգնեց այն տեղի վրայ, ուր մանուկն էր։ 10Աստղը տեսնելուն պէս չափազանց ուրախացան։ 11Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մօր՝ Մարիաﬕ հետ ﬕասին և ընկան ու երկրպագեցին նրան. և բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։ 12Եւ երազի մէջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդէսի մօտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը։