8. ՓԱՐԻՍԵՑԻՆ ԵՒ ՄԱՔՍԱՒՈՐԸ (Ղսւկ. ԺԸ. 10-14 )

10Արք երկու ելին ի տաճարն կալ յաղօթս, մին փարիսեցի և միւսն մաքսաւոր: 11Փարիսեցին կայր մեկուսի և զայս առանձինն աղօթս մատուցանԷր. “Աստուած իմ, գոհանամ զքԷն. զի ոչ եմ իբրև զայլս ի մարդկանԷ, զյափշտակողս և զանիրաւս և զշունս, կամ իբրև զայս մաքսաւոր: 12Այլ պահեմ երկիցս ի շաբաթու և տամ տասնորդս յամենայն ստացուածոց իմոցն”: 13Եւ մաքսաւորն կայր մեկուսի և ոչ կամԷր և ոչ զաչսն ընդ երկինս ամբառնալ. այլ կոծԷր զկուրծս իւր և ասԷր. “Աստուա՛ծ, քաւեա զիս զմեղաւորս”: 14Ասեմ ձեզ, Էջ սա արդարացեալ ի տուն իւր քան զնա. զի ամենայն, որ բարձացուցանԷ զանձն իւր, խոնարհեսցի, և որ խոնարհեցուցանԷ զանձն՝ բարձրասցի: