Ո՞վ է տեսել,
որ քարտեզը
Կոկորդ սեղմող
մի ձեռք լինի,
Կապույտ-կանաչ-դեղին
գույնը
Աչքիդ՝ կարմիր
մի վերք լինի.
Ճշմարիտը ստիպումով
Հազար հանդերձ
առնի վրան,
Սուտը՝ այսքա'ն
երեսպատռած,
Այսքան լկտի
ու մե'րկ լինի:
1881թ.