ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ

Մի պայծառ ճամփա, մի զվարթ փողոց -
Շուրթին անունը մեր Աբովյանի,
Ձգվում է, պրվում - ծառով, ծիծաղով
Կանաչ սրտի մեջ մեր Երևանի:
Բացվել են ուրիշ շքեղ փողոցներ,
ՈՒ սերունդներ են եկել ու անցել,
Բայծ նա ինչպես հին ու առաջին սեր
Նորից ամենից թանկն է մնացել:
Տխրում է հոգին - իր գիրկն ենք գնում,
Երբ ուրախ ենք մենք այնտեղ ենք կրկին
Երբ մտերմի է սիրտը որոնում
Այնտեղ է գտնում իր որոնածին:
ՈՒ երբ մտնում է մեր միտքը բարի
Հայոց հինավուրց բախտի մռայլով
Մեզ սփոփում է նրա մայթերի
Կենդանությունը, աշխույժը խռով:
Ասես երակն է աշխարհի հայոց
Որ բաբախում է հավերժ կենդանի
Մի պայծառ ճամփա, մի զվարթ փողոց
Շուրթին - անունը մեր Աբովյանի...
1946