Իմ արցունքների
համար
դու պատասխանատու
ես
չէ որ հարյուր
անգամ կրկնեցիր
թե անպայման
կտանես
ինչ-որ տեղ
կթաղես իմ
արցունքները
բայց չէ որ
ես քեզ
հարյուր անգամ
կրկնեցի
թե իմ արցունքները
ոչ մի տեղ
չեն թաղվի