Մենք
չիմացանք,
թե ինչ երգեցիր
օտար Փարիզի
հոգեբուժարանում…
Բայց նվնվոցը
դու դարձրիր
լաց,
հանապազօչ
հաց,
տնքոցն հիվանդի`
հորովել, հո՜,
հո՜…
Եվ հիմա թեկուզ
Լենկթեմուրը
գա,
Էլ չենք հեծկլտա
թալանված մեր
ապերջանկությամբ.
մի բահ էլ նր
ուսին կդնենք,
որ նա էլ երգի.
հորովել, հո՜,
հո՜…