ԳԻՐՔ ԻՄ, ԴՈՒ ԹՌՉԻՐ

 Գիրք իմ, թռչիր դու աշխարհից աշխարհ
Որտեղ հայ մարդ կա մոլոր, գլխիկոր
Դու փարոս դարձիր, լույսդ արձակիր,
Հույսի շող նրանց սրտերում վառիր
Լույս տուր ճամփեքին, որ չմոլորվեն,
Բռնեն հայրենի տունդարձի ճամփան
Որ հայոց հողում ծլեն ու ծաղկեն
Արմատներ գցեն, ամուր ամրանան
Թռչիր դու, իմ գիրք, աշխարհին պատմիր
Տեր-Զորում հանգչող հայերի մասին,
Ցեղասպան թուրքի դիմակը բացիր,
Որ լավ ճանաչեն այդ բարբարոսին:
Գիրք իմ, կոտրիր շղթաներն ամեն
Հալեցրու մարդկանց սրտերը սառած
Խորը թմբիրից արթնանան, ելնեն
Այրերն աշխարհի խղճները մեռած...

20.02.2005