ՀԱՅՆ ԻՐ ԱԶԳԸ ՉԻ ՈՒՐԱՆՈՒՄ

 Օտար հողում ես միայնակ,
Քայլում եմ լուռ ու գլխահակ.
Աչքս է առնում դեմից եկող
Լույս աչքերով մի ծե~ր կնոջ
Վզից կախված մի փոքրիկ խաչ.
Հարցնում եմ,-
- Ով ես, ինչ ազգ
Ու մնում եմ արք ու զարմանք
Պատասխանն է թուրքերենով
Մի հատիկ բառ,-
- Էրմենի եմ, էրմենի եմ,
Հայ եմ, ասաց
Դողդոջ ձայնով ու շատ կամաց
Սարսուռ անցավ իմ մարմնով,
Ու կրծքիս տակ սիրտս մխաց.
Հայն է խոսում թուրքերենով,
Բայց ինչո՞ւ ոչ հայերենով:
Սա եղեռն է, լա՛վ իմացեք,
Սիրտս այրող մի նոր Տեր-Զոր,
Շարունակվում է մինչեւ այսօր.
Սփռել է մեզ աշխարհով մեկ
Ներում չունի թուրքը երբեք,
Բայց քեզանից գոհ եմ Աստված,
Որ ստեղծել ես հայ արարած,
թեկուզ մորթված ու թալանված,
Թեկուզ օտար ափեր քշված
Իրեն խաչը պատվով տարած,
Ամեն ազգից բարձր կանգնած
Գոյատեւման մեծ պայքարում,
Ի~նչ լեզվով էլ թեկուզ խոսի,
Արյան կանչն է ու հավերժի
Այս ծեր կնոջ երակներում,
- Հայն իր ազգը չի ուրանում...

2003, Բրյուսել