ԱՂՈԹՈՒՄ ԵՄ ԱՌ ԱՍՏՎԱԾ

 Սրտիս խորին մի անկյունում
Տխրությունն է ծվարել,
Անկախ ինձնից ու իմ կամքից
Այնտեղ իր բույնն է դրել
Արմատներ է գցել շատ խոր
Ասես ինձ հետ է ծնվել
Ինձ դարձրել տխուր, մոլոր
Միտքս շղարշով պատել:
Հուսահատ եմ ու թեւաթափ
Ազգիս վիշտն է սրտիս մեջ
Ազգս փոքր, վերքերն անափ
Ելք եմ փնտրում ես անվերջ
Շուրջս եմ նայում
Թափառ հայեր
Հայերենն էլ մոռացած
Սփռվել են աշխարհով մեկ
Այլ ազգերի են ձուլված
Ու փնտրում եմ, փնտրում անվերջ
Փնտրում օտար երկրում
Ու ինձ նայող աչքերի մեջ
Հայի աչքեր եմ փնտրում
Ամեն տեղ ենք մենք՝ ամենուր
Այս աշխարհի երեսին
Աստված բացիր գոնե մի դուռ
Սատար կանգնիր իմ ազգին
Ես միամիտ մի հայ պոետ
Դեռ հույսեր եմ փայփայում
Քար աշխարհի, քար սրտերից
Արդարություն պահանջում,
Երբ աշխարհն արյան ծով է
Մարդիկ նայում են բեմից,
Էլ որտեղից արդարություն
Հնչի արնոտ շուրթերից,
Էլ որտեղի՞ց ուրախ լինի
Սիրտս վշտից ավերված
Հայոց հողը թուրքն է վայելում
Ազգս է մորթված, թալանված:
Շահն է այսօր թագավորում
Աշխարհը դարձել է ջունգլի
Ուժեղը թույլին հոշոտում է
Գազանի պես՝ տանջալի
Աղոթում եմ առ աստված,
Դու տեր անտեր իմ ազգին
Մարդիկ շահից են կուրացած
Ծախել իրենց սիրտ, հոգին
Ես միամիտ մի հայ պոետ
Զուր հույսեր եմ փայփայում,
Քար աշխարհի քար սրտերից
Արդարություն պահանջում:

2004, Բրյուսել