ԴԱՌԸ ՃԱԿԱՏԱԳԻՐ

 Երազներս եմ թաղել հեռվում,
Շրջում մոլոր, օտարոտի,
Հազար մուրազ սրտիս խորքում
Գուցե մնա հավերժ թերի.
Ո՞ւր շպրտեց բախտն այս անգութ
Հայի բախտը հավերժ թափառ,
Մի հարվածով գրվեց անփույթ
Ճակատագիրը մեր այսքան դառ.
Դարձել ենք մենք իսկը գնչու
Ցուպը ձեռքին դեգերող,
Ախր խելոք ազգ ենք ինչո՞ւ
Միտքն է սիրտս կեղեքող.
Պատասխանն այս է դաժան
Թող աշխարհն իմանա
Արգանդում է թուրքը գազան
Խեղդել ճիչը հայ մանկան
Քշել, հանել մեզ մեր բնից
Տնից-տեղից, հող ու ջրից,
Որ մենք ձուլվենք, ոչնչանանք,
Մեր հողերին տեր չդառնանք:
Բավ չէ՞ մնանք այսքան ծարավ,
Այսքան հեռու մեր հողերից,
Համբերությունն իսպառ հատավ
Սիրտս մաշվեց ծով կարոտից:
Գիտե՛մ, մի օր կմեկտեղվենք
Մենք՝ հայերս ողջ աշխարհի,
Եռագույնը կծածանենք
Սուրբ գագաթին Արարատի:

2004, Բրյուսել