Ղարս քաղաքն
եմ
Ես սիրում
Թեեւ երբեք
չեմ
Տեսել
Պապերս էին
լոկ
Ապրում,
Ու հայրս է
Այնտեղ ծնվել.
Ծնվել է նա
Ճամփեքին,
Գաղթի ճամփին
է
Ծնվել
Մտել են գյուղն
Արշունի
Տատս երկունք
է
Ապրում
Ֆուրգոնի մեջ
Լաց ու կոծ
Տատս երկունք
է
Ապրում
Ու Արշունի
Գյուղի մեջ
Հա~յրս, հա~յրս
է
Ծնվում
- Անբախտ բալես
Մեծ տատս ասում
Ու կրծքին
է սեղմում
Հորս բարուր
Արած
Արտասվում
է
Գերդաստանը
Այս դիպվածից
Հուզված
Ու արցունքներն
Աչքերին
Հասնում են
Ափն Արազի
Ասկյարներն
են
Ճամփեն փակել
Փակել են կամուրջն
Հույսի
Ո՞վ իր գլխից
ձեռք է
Քաշել
Նրանց մեկը
Երկուս անի:
* * *
Ու լցվում
էին
Մարդիկ անփորձ
Արազն էին
իրենց
Գցում
Ասես իրենց,
իրենց
Կյանքով
Իրենց բախտերն
էին
Փորձում
Կոտորվում
էր
Հայությունը
իր մայր
Գետում.
Այդ պատկերից
Ահաբեկված
Պապս վերցնում
է
Բարուրն իմ
հոր
Ու Արազն է
Գցել ուզում,
Բայց թե տատս
Նոր մայրացած
Հորս խլում
Պապիս ձեռքից,
Ու ասում է
Խիստ նեղացած,-
- Առաջ լավ է
Ինքս մեռնեմ,
Միայն թե
Որդուս մահը
Իր հոր ձեռքով
Թող չտեսնեմ
* * *
Հանկարծ հեռվից
Մի հողմե ամպ
է
Բարձրանում,
Հողմե ամպը
Արշավում
Ու հասնում
են
Նրան ահեղ
Ֆիդայիները
Քաջարի,
Նրանց թրի
մի
Հարվածով
Գլորվում են
գլուխները
Ասկյարների:
***
Ու պատմում
էր
Տատս ամենքին
Կոտորածն էր
Պատմում հայոց
Հիշում երեք
եղբայրներին,
Որ թուրքն
այրեց
Մարագներում
Հայե~ր, հայե~ր
հազարավոր
Մարագներից
Երկինք ելնող
Մխի-ծխի
Հուրն էր հիշում,
Պատմում էր
նա,
Անվերջ պատմում
Աչքի արցունքը
Չէր ցամաքում: