ՄԵԶ ՀԵՏ Է ԵՎ ԻՆՔԸ՝ ԱՍՏՎԱԾ

 Թուրքը տգետ, թույլ ու անճար,
Տեսավ հայը քաջ ու հանճար
Սրտում ծնվեց խանդը նենգ, չար
Քանզի չուներ էլ ուրիշ ճար.
Ու մշակեց հրեշաոճ
Մի ծրագիր եղերական
Ձեռագիրն էր լոկ թուրքաոճ.
Սպանդ հայի, թուրքի թալան
Աստծո կամքով ազգս փրկվեց
Թուրքի ճանկից վայրի, գազան
Մոխիրներից ծլարձակեց
Աշխարհով մեկ՝ հանց սերմնացան
Արդեն ուղիղ, ուղիղ մեկ դար
Գովքն ենք անում մեր Էրգրի
Հյուսում երգեր հազար-հազար
Այն օրից մեր՝ ծով կարոտի:
* * *
Գիտեմ, գալու է պահը լուսավոր
Կբացի դեմքդ աշխարհը մի օր
Կմաքրի ձեռքերդ արյունից հայի
Որ զատվի մարդն ու գազանը վայրի
Անմեղ արյունը գետնին չի մնա
Հայն իր հողերի տերը կդառնա
Ուզեք, թե չուզեք, ինչքա~ն անցնի
Մենք հավատքով ենք ապրում գալիքի.
Ես պոետն եմ այդ լույս այգաբացի
Թեկուզ անցնի էլ բյուր հազար տարի,
Քանի գերի է երկիրն իմ Նաիրի
Երբե՛ք չի քնի ոխը հայ ազգի
Աստված է երգիս ուժ տալիս ու թեւ,
Որ հնչի ուժգին, հնչի հարատեւ,
Մինչ սպասումի պահը հրաշքի,
Որ հաղթանակած ելնեմ գագաթին
Վես ու բիբլիական մեր Արարատի
Ու ասեմ թուրքի ուղիղ ճակատին,-
- Մե՛նք ենք լոկ արդար տերն այս սարի,
Դեռ սպասում ենք սուրբ դատաստանի
Մեզ հետ է եւ ինքը՝ Աստված
Քանզի նա էլ վերում բազմած
Համբերությունն իսպառ հատած
Բարկությունն է թափում նա ցած
Արյան ծարավ ու կուրացած
Մարդ էակին՝ գազան դարձած...

16.05.2004, Բրյուսել