ՉՀԵՌԱՆԱՄ ՎԵՐՔԵՐՈՎ

 Ա~խ, կտեսնեմ ես ազատ
Քեզ, ի՛մ Մասիսի, ի՛մ անհաս
Ցավս գոցած իմ սրտում
Ինչպե՞ս գնամ անմուրազ
Աստվա՛ծ, տուր կյանք, որ ապրեմ,
Ու թեկուզ իմ երգերով,
Արդար պահանջս ասեմ.
Չհեռանամ վերքերով,
Որ չափսոսամ իմ ապրած
Փոթորկալից այս կյանքին,
Բացեմ դիմակը քողարկված,
Խոսքս ուղղեմ աշխարհին,-
- Բա՛վ է դավեք իմ ազգին,
Բավ է կոծկեք դժնդակ
Հայոց եղեռնն ուրանաք
Քոչվոր ազգ չենք, իմացե՛ք,
Հային ծնկել մի՛ փորձեք
Ինչքան դավեր էլ նյութեք
Զուր պատրանքներ մի ծոցեք
Տե՛ր իմ, կյանք տուր, որ ապրեմ
Չմնամ ես կարոտով
Հարստություն, գանձ ու գահ
Չի էլ անցնում իմ մտքով
Դու դատավոր Հայ դատին
Խնդրանքս այս է բարձրյալին
Արդարության դուռը բաց,
Այն վաղուց է կողպված
Տե՛ր իմ, տո՛ւր ինձ կյանք այնքան,
Որ հասնեմ իմ մուրազին
Այնժամ հանգիստ տակավին
Վերջին անգամ կնայեմ
Արարատի գագաթին
Ու իմ հոգին կավանդեմ
Հասած ես իմ մուրազին
Ես կավանդեմ իմ հոգին
Լուռ, խաղաղված կամովին...

15.02.2005, Բրյուսել