ԿԱՆԹԵՂՍ ԱՆԹԵՂ

 Երկնքում դեռ նոր լույսեր կվառեն
Իմ բյուր մտքերը լույս ջահեր դարձած
Նենգ խավարի դեմ խենթ կպայքարեն
Հուրս որոտի շանթից է սերված
Կանթեղով անթեղ ծովերը կանցնեմ
Օվկիաններ անտակ, անձավներ մթին
Սարերը կանցնեմ ու դարեր կանցնեմ
Մինչեւ տիեզերք՝ աստղեր ու լուսին
Ու ես կանձրեւեմ աշխարհի վրա
Իմ հոգու լույսը, նոր գարուն կգա
Կհալեմ մեռած սրտերը սառած,
Կհաղթեմ խավարին հավերժ անիծված...

12.02.2005, Բրյուսել