ԶԵՆՔ, ՈՐ ՈՒԺԵՂ Է ՍՐԻՑ

 Երբ աչքերս բացեցի,
Տատիս արցունքը տեսա
Թոթով լեզվով բարբառի,-
- Լացիդ պատճառն ասա.
- Փոքր ես, ձագ իմ,
- Փոքր ես, բալես,
Երբ մի քիչ էլ մեծանաս,
Այնժամ սիրտս կբանամ քեզ
Լացիս գինը կիմանաս:
Ես մեծացա, հասակ առա
Տա՛տ իմ, ողբդ իմացա,
Մատաղ սիրտս վշտով լցվեց,
Հացս՝ արցունք ես կերա
Ու իմ մատաղ, մատաղ սրտում
Ոխն ազգիս ծվարեց.
Ես ուխտեցի մինչեւ ի մահ.
Թող թուրքը լավ իմանա,
Գրվել եմ ես ազգիս զինվոր
Անպարտելի, կամավոր,
Կպայքարեմ իմ գրիչով,
Որ տրված է ինձ վերից
Զենքս այս է, իմ խոսքերով՝
Զենք, որ ուժեղ է սրից:
Իմ պապերի հող ու ջրի
Արդար պահանջը շուրթերիս
Արձակում եմ հրովարտակ
Այրերին ողջ բովանդակ,-
- Թե փորձում եք իրոք լինել
Ջատագովներն աշխարհի,
Բավ է լինեք երկդիմի
Արաբական անապատում
Թաղված ամոթն աշխարհի
Սին խոսքերով հորջորջում եք
Արդարությո՞ւն ազգերի
Դուք ուզո՞ւմ եք խաղաղություն,
Երբեք արցունք չթափվի
Մի՛ հեղեք դուք անմեղ արյուն,
Եղեք արդար ու բարի:
Թեկուզ դարեր գան ու գնան
Թուրքին ոչինչ չի փրկի
Կգա մի օր օրն հատուցման
Աստծո դատից չի փախչի...

18.02.2005, Բրյուսել