ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՔԵԶ...

 Ինչո՞ւ են քեզ
Այդքան տանջում,
Սրի քաշում
Ազգ իմ խելոք
Ու խելացի.
Քանզի փոքր ես,
Փոքր ու մեծ ես
Դու ծնել ես
Նարեկացի,
Որ դու ունես
Սարն Արարատ
Հավերժական
Ձյունե գագաթ
Ու հպարտ ենք
Մեր սարի պես
Մենք չենք սիրում
Ստորանալ
Մեզ ապտակող
Ձեռքն համբուրել
Կամ թավալվել
Ոտքերի տակ,
Մենք շիփ-շիտակ
Մեր բարդու պես
Բարձրանում ենք
Երկինքն անհաս,
Չենք խոնարհվում
Ոչ մեկի դեմ
Թե մեռնում ենք՝
Մեռնում կանգնած...

1997