ՕՏԱՐ Է ԻՆՁ

 Ինչքան լինեմ քեզնից հեռու
Այնքան սիրտս քեզ կտենչա,
Հողիդ, ջրիդ խենթ կարոտից
Գիշերն աչքիս էլ քուն չի գա,
Օտար հողում, օտար երկինք,
Օտար արեւ, աստղ ու լուսին...
Օտար են ինձ ամեն բարիք
Ատում եմ ես օտար տանիք
Վերադարձի հույսն իմ հոգում
Իմ օջախի բույրն եմ տենչում
Մտքով քեզ հետ քուն թե արթուն
Ես չեմ հանգչի օտար հողում

2003