Իմ մեջ գարնան
Հովեր կան դեռ
Գարնան արեւ
Ու գարնանաշունչ
Ծաղկած ծառեր
Կան սրտիս մեջ
Ձնծաղիկներ
Ձյունաթույր
Իմ մեջ սարերն
Իմ հայրենի
Իմ մեջ առվակն
Ու առուն
Իմ մեջ համերգն է
Հավքերի
Իմ մեջ խշշոցը
Բարդու
Իմ մեջ սիրտն է
Իմ կարոտի
Փոքրիկ մի սիրտ
Կրակոտ,
Որ ո~ւր գնա
Քե՛զ կտենչա
Դու իմ երկիր
Արեւոտ:
2003