ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ

 Այգաբացներով ուզի հիանալ
Օտար երկրի այգն էլ չգերեց,
Ծաղկունքի բույրով ուզի արբենալ
Ծաղիկն էլ այստեղ անբույր հայտնվեց
Մայրամուտ է լոկ օտար երկրում
Անվերջ գալիս է, գալիս ու գնում
Ամեն օրվա պես այս օրն էլ անցավ,
Անցավ լուռ, անձայն ու ոչինչ չասավ
Միայն այս օրից մնաց իմ գրած
Այս երկու տողն ու սիրտս կոտրված:

2003, Բրյուսել