ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

 Ետ բեր նորից
Գարուններս,
Ես ծաղկել եմ
Ուզում,
Ետ բեր նորից
Գարուններս
Ես ժպտալ եմ
Ուզում,
Ես ձնծաղիկ
Ձյան տակ ծաղկած
Արեւի շող եմ
Ուզում,
Ծլել, ծաղկել
Ու շողշողալ
Բույր խնկարկել եմ
Ուզում,
Բացել լեզվիս
Կապանքները,
Ու բարբառել եմ
Ուզում,
Աշնան շեմին
Իմ գարուններ
Ձեզ գտնել եմ
Ուզում
Գոնե մեկ օր
Ազատության
Վայելքն ըմպել եմ
Ուզում...

1988