ՍԵՐՄՆԱՑԱՆ

 Մաքառում եղավ
Կյանքս բովանդակ
Չարի, տմարդի
Ու մոլորյալի...
Անգամ թշնամուս
Հանդեպ եղա մարդ,
Թող չհնչի այդ
Ձեզ զարմանալի.
Երբեք իմ ճամփից
Ես չշեղվեցի
Ու չկորցրի
Դեմքս մարդկային
Ու իմ սերմերը
Ամենուր ցանի,-
- Թող հաճո լինի
Անձս բարձրյալին:
Քանզի կյանքը կարճ,
Նման երազի,
Իսկ մենք հյուրերը
Բախտին քմահաճ
- Չարը այս կյանքում
Բնավ տեղ չունի
Սերը աշխարհում
Թող թագավորի...

2003, Բրյուսել