Ամենքին
ժպիտս չեմ
շաղել
Վիշտս սրտումս եմ թաղել
Աչքերս գաղտնի եմ ցողել,
Հաճախ է սիրտս ցավից վարարել.
Վիշտս չէր տանի սար ու քարն անգամ,
Բայց ես ուժ գտա իմ մեջ մոգական,-
- Ամեն ինչ իրեն վերջալույսն ունի
Չարժե երեւալ տեսքով խղճուկի,
Այս ըմբռնումով մարդը պիտ ապրի,
Այլապես կյանքը կդառնա դժոխք
Կարեկցանք հայցող հայացքների տակ.
Ո՞ւմ դեմ բարձրացնենք մեր ձայնը բողոք
Աստծո դրվածքն այս է բովանդակ:
2003, Բրյուսել