Մազեր իմ,
ի՞նչ է, ուզում
եք ասել
Թե մայրամո՞ւտն է կյանքիս մոտեցել,
Օ~ այդ մտքի հետ ես չեմ հաշտվում,
Համառ պայքարն է իմ մեջ ծվարել.
Մազե՛ր իմ, ինձ բնավ չեք կարող հաղթել,
Դուք ճերմակել եք, սիրտս է ջահել.
Կրծքիս տակ նրան ջահել եմ պահել
Կյանքիս գարունն այնտեղ եմ թաղել,
Ուր իմ հոգու ջահերն եմ վառել
Թեւ առած սիրտս սարերն է ճախրել,
Այնտեղ են սրտիս երգերը հյուսվել,
Ձնծաղիկներն այնտեղ են ծաղկել,
Սրտիս ջերմությամբ սառույցն է հալվել
Մազե՛ր, չեմ խորշում ձեր ճերմակ գույնից
Ինձ չի հաջողվի փախչել ձեզանից.
Մտածում եմ լոկ, անվերջ միտք անում
Ու ձեզ փրկելու հնարքը գտնում.
Կներկեմ ես ձեզ գարնան գույներով,
Ու կզարդարեմ բյուր ծաղիկներով,
Որ հայելու մեջ, երբ իրար նայենք՝
Մեկս մյուսից մենք ամոթ չունենք:
2003, Բրյուսել