ԴԱՏԱՍՏԱՆԻ ՊԱՀԻՆ

 Արդարություն, ո՞ւր ես, ասա,
Դու օդի պես պետք ես իմ անձին
Երկդիմի են մարդիկ հիմա
Չեն վնասում իրենց շահին,
Խղճի մասին էլ չեմ խոսում
Կյանքն է դարձել նենգ ու ունայն
Մարդը ճշտի չի էլ հասնում
Բռնաբարված կնոջ նման.
Անգամ թեկուզ լինեմ այնտեղ՝
Ապականված հորձանուտում
Կդառնամ ես լուսե կանթեղ
Հոգուս լույսը մեգն է ցրում
Մութն եմ անվերջ մտքով ճեղքում
Դատաստանի պահին անգամ,
Բայց իմ ճամփից գեթ չեմ շեղվում
Թեկուզ լինի դժոխք դաժան:

2003, Բրյուսել