ՃԻՉՆ ԻՄ ՀՈԳՈՒ

 Երազի նման օրերս են թռչում,
Ու չեմ հասցնում նրանց ամփոփել,
Շղարշոտ մտքիս թերթերն եմ թերթում,
Մի ակնթարթ է ասես բաժանել
Ինձ իմ անցյալից.
Արդ փնտրում եմ ինձ,
Ինձ իմ անցյալում,
Երբ մայրամուտն է իմ դուռը չոքել,
Փորձում եմ կյանքս իմաստավորել
Վայրկյանս անգամ իզուր չվատնեմ
Պարկուճված մտքիս դռները բացեմ
Ընկնեմ հուշերիս լաբիրինթոսում
Մամռոտ անցյալիս մշուշը ցրեմ,
Որ փնտրեմ, գտնեմ
Ճիչը իմ հոգու,
Երգը կարապի
Որ թրծվել է իմ սրտի խորքում
Նման է մթնում վառվող կանթեղի:

2004, Բրյուսել