ԻՄ ՎԵՐՋԸ

 Շտապում եմ անվերջ, բայց ո՞ւր եւ ինչո՞ւ
Ուզում եմ օրերս, որ շո~ւտ-շո~ւտ թռչեն
Անցնեն ու գնան, որ հասնեմ վերջիս,
Թե ինչո՞ւ, ինչո՞ւ ես էլ չգիտեմ.
Անհայտության մտքե՞րն են արդյոք
Հետապնդում անվերջ իմ անձին,
Մի պահ թվում է հավետ է կյանքը
Ու շա~տ եմ հեռու, որ հասնեմ վերջին
Ես մահվան մասին չեմ էլ մտածում
Հավասարություն այնտեղ է միայն,
Հարուստ ու աղքատ նույն տեղն գնում,
Թվում է կյանքն անմիտ ու ունայն,
Բայց կա մեկ ուրիշ, մեկ ուրիշ աշխարհ
Հանդերձյալ կյանքն է մեզ առաջնորդող
Մտորում եմ իմ մեջ անդադար
Դրախտ-դժոխքի մտքերն են տանջող
Այս կյանքում մարդը պատվով թե չապրի,
Նրան դժոխքը հաստատ կընդունի,
Ահա՛ ամբողջ տարբերությունը՝
Բարու ու չարի բուն էությունը.
Մարդիկ կան տգետ, դաժան ու ագահ,
Ամեն-ամեն ինչ վայելում են ճոխ,
Իսկ խեղճ աղքատին՝ չոր հացի կարոտ
Դրախտի հույսն է միայն ամոքող.
Մարդասպանը չարն իր հոգում
Սատանի պատվերն է նա լոկ կատարում,
Բարին՝ մրջյուն չի տրորում անգամ
Բռնել է հոգու փրկության ճամփան
Ես էլ եմ գնում հավերժի ճամփով,
Ուզում եմ, որ շուտ հասնեմ իմ վերջին
Կյանքս ապրել եմ դժոխքի ահով,
Որ բաց ճակատով հասնեմ դրախտին...

2004