Մինչեւ
ե՞րբ եւ ո՞ւր,
բա՛վ է, կանգ
առեք.
Սին քարոզներով մի ապականեք
Ձեր հոգիները եւ հավատքը մեր,
Հուդայի նման դուք մի ուրացեք
Որդուն Աստծո ու խեղաթյուրեք
Դարերից եկած Սուրբ գիրքն անգամ:
Դռնե-դուռ ընկած ի՞նչ եք քարոզում,
Նորելուկ ու սին, կեղծ քարոզիչներ.
Մոլորյալներին ցանցը գցում ձեր,
Որ նրանք խաչը ձեզ պես ուրանան
Մեր եկեղեցին հավետ մոռանան
Խունկ չխնկարկեն ու մոմ չվառեն,
Չխաչակնքվեն ու չմկրտվեն
Զենք չվերցնեն, հող չպաշտպանեն
Ու մեր պապերի հավատքը մերժեն,
Որոգայթ է սա եւ ուրիշ ոչինչ
Փրկիր իմ ազգին Ամենայն փրկիչ
Քարոզիչներից այդ կեղծ, ինքնակոչ,
Որ ամեն հայ մարդ նրանց ասի ո՛չ.
Սա կործանումն է Հայոց երկրի՝
Թե այսօր խաբվենք սին քարոզներից՝
Վաղը մեր հողը կբաշխենք թուրքին,
Եվ կձուլվենք մենք այլոց ազգերին.
Մի ազգ, մի հավատք, այս ճամփով քայլենք
Սին քարոզներով եկ չմոլորվենք,
Մտոք ու կամոք միշտ ուժեղ լինենք.
Քրիստոս-Աստված լոկ փառաբանենք...
2002, Բրյուսել