Կուզեմ
շրջել, շրջել
անվերջ
Կուզեմ անվերջ երգեր երգել
Բարդու խշշոցը չունի վերջ
Նա չի սիրում երբեք լռել
Աղմուկ է սիրում սրտիս պես
Նոր երգ է տալիս աշխարհին,
Մեծ երգիչ է դարձել ասես
Հնօրյա, խշշացող բարդին
1968