ԱՅՍՊԵՍ ԱՆՎԵՐՋ

Մտածում եմ
Խորհում անվերջ...
Այսպես անվերջ
Երգ իմ մեջ
Միասին ենք
Ասես ծնվել
Ու քայլում ենք
Միշտ միասին
Ես՝ ներքեւում,
Նա՝ իմ գլխում,
Եվ ով նայում
Չի էլ կարծում
Որ մի ծա՜նր
Բեռ եմ տանում:
Ու միասին
Սաստիկ հոգնած
Գնում ենք մենք
Սեղան նստում
Ու թղթին եմ
Նրան հանձնում
Եվ երկուսս էլ
Բեռնաթափված,
Թեթեւացած
Քուն ենք մտնում
Այսպես անվերջ
Հնչի՛ր իմ մեջ