ԻՄ ՔՆԱՐԻՆ

Ես համաձայն չեմ
Ձեր բառերի հետ,
Ես ի՛մ բառերով
Իմ խոսքը կասեմ,
Ես համաձայն չեմ
Ձեր մտքերի հետ
Ես իմ մտքերը,
Իմ ծով մտքերը
Լոկ իմ բառերով
Թեկուզ հասարակ
Սեփական լեզվով
Ու իմ քնարով
Կհնչեցնեմ շիտակ: