ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

 Ամեն գարնան հետ
Վառ գարուններն են,
Իմ գարուններն են
Նորից ինձ կանչում
Իմ գարունները
Ծաղկած սարերի
Մեղմիկ հովի հետ
Բարձր սարերն են
Ծանոթ սարերն են
Նորից ինձ կանչում
Ծանոթ սարերը,
Ու նրանց ձյունոտ
Շվաքում ծաղկած
Ձնծաղիկներն են
Նորից ինձ կանչում
Ձնծաղիկները...
Մեր բարդու ծառին
Իր բույնը դրած
Արագիլներն են
Նորից ինձ կանչում
Արագիլները...
Շանթ ու որոտի
Երկունքով ծնված
Ծիածաններն են
Նորից ինձ կանչում
Ծիածանները...
Ու գարնանային
Այս խենթ զարթոնքին
Խաղաղությունն է իմ
Միակ մաղթանքը
Խաղաղությունը...

1985