Խղճի
սովն է աշխարհը
տիրել
Ու մարդը մարդու
կոկորդն է
կրծում
Ասես կատաղած
գազան է դարձել
Արյան ծարավ
է ու չի հագենում.
Գազանը միայն
իր փորն է լցնում
Նրան էլ ոչինչ
պետք չի աշխարհում,
Իսկ մեր այրերն
անկուշտ ու
դաժան
Գայլեր են
հագած դիմակներ
գառան...
Մեկը՝ գանձեր
է դիզում անհամար,
Մյուսն՝ իր
դիրքն ու աթոռը
հարմար...
Ա՛յս է մեր
կյանքը, այսքա՛ն
անարդար
Ո՞վ է մտածում
քաղցածի համար:
Մեկ անգամ
ենք լոկ աշխարհ
գալիս
Ու ոչ ոք ոչինչ
իր հետ չի տանում.
Պատասխան տվեք
միայն մի՛
հարցիս,
Այսքան արյունն
ինչո՞ւ եք
թափում.
Աշխարհի գանձն
աշխարհինն
է միշտ
Հյուր ենք
բոլորս այս
փուչ աշխարհում
Բա՛վ է աշխարհը
սփռեք մահ
ու վիշտ
Խղճի սով է
ձեր բիրտ հոգիներում...
2003, Բրյուսել