ՈՒՇԱՑԱԾ ՍԵՐ

 Թող փայփայեմ
Քեզ անվերջ
Իմ հուշերի մեջ,
Դու ուշացած, ուշացած
Ուշացած
Իմ սեր
Քեզանից հեռու,
Թող որ քեզ այրեմ
Ու այրվեմ
Քեզ հետ
Ու մի օր, մի պահ,
Երբ մեր հայացքներն
Իրար հանդիպեն
Ինչպես կայծակներն
Երկնակամարում
Իրար են բախվում
Այնժամ կայլայլվես
Ու կխենթանաս,
Կցանկաս շուռ տալ
Անիվը բախտի,
Որ մեր հայացքներն
Հավերժ հանդիպի:

1986