Լավ իմացեք
Սերն ամենքին
Չի տրվում,
Մարդ կա
Ոսկի գանձ է
Ձեռքին
Ժանգոտ երկաթ է
Կարծում
Իսկ մարդ էլ կա
Իր երկաթը
Ոսկու տեղ է
Փայփայում
Դրա համար
Ճիշտ է ասված
Թե շաքարը
Շան բերան:
1988