ԱՐԵՎՍ, ԱՍԱ՛, ԻՆՉՈ՞Ւ

 Հոգիս, եկար ու անցար,
Քեզ երկա~ր նայեցի հեռվից,
Անգամ դու հետ չդարձար,
Սիրտս թռչում էր տեղից
Արեւս, ասա՛, ինչո՞ւ
Ճամփադ թեքել ես ինձնից
Մեր սերը շուտ մոռացար
Թողիր կարոտ քեզանից,
Անգինս, ինչ եմ քեզ արել
Իմ ջերմ սիրելուց զատ
Աչքս ճամփիդ եմ պահել
Դու կգաս, գիտեմ հաստատ.
Սիրտս դատարկ է առանց քեզ
Արի՛, որ նորից ծաղկեմ
Սերը փուչ խոսք առանց քեզ
Արի՛, կարոտս առնեմ.
Մի թող սերս որբանա
Խառնիր սերդ իմ սիրուն
Թող մեր սերը ծովանա
Լույս տուր հանգած իմ հոգուն...

2004, Բրյուսել