ԹՈՂ ՄԻՇՏ ՎԱՌ ՄՆԱ

 Հավատում էի,
Երբ ասում էին
Հիմա չեն սիրում,
Հիմա խաղում են,
Բայց օ~ դու, օ~ դու
Երջանիկ աղջիկ
Հոգովդ լռիկ,
Սիրովդ անմար
Տեսա բռնել ես
Լուսե ճանապարհ
Հավատացի ես
Հավատով խորին,
Որ կա, հավերժ է,
Հաստատ ու կայուն
Սերը սրտերի
Շշունջն աչքերի,
Համբույրն հայացքի
Թող միշտ վառ մնա
Ու հարատեւի
Սերդ առաջին,
Սերդ վարդաբույր...

1966