ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ

 Հանկարծ, թե մի օր
Այս մեր փողոցում
Իրար հանդիպենք,
Նորից լուռ, անձայն
Կանցնեմ քո կողքից
Ու կփոթորկեմ
Քո հոգին նորից
Եվ քեզ ինչպես միշտ
Կթվա, թե ես
Կմոտենամ ու կբարեւեմ,
Բայց ես համրաքայլ
Կանցնեմ ինչպես միշտ
Եվ երկուսս էլ
Չենք համարձակվի
Իրար բարեւել.
Ու լոկ մի հայացք,
Ու լոկ մի հայացք
Անձկալի ու ջերմ
Եվ ուրիշ ոչինչ,
Եվ ուրիշ ոչինչ...

1986