ՍԵՐ

 Քեզ մի բառով,
Մի զորեղ բառով
Են կոչել.
Սեր,
Քեզ սիրտ այրող,
Թեւեր պարգեւող
Մի հատիկ բառով
Են կոչել
Սե՛ր,
Քեզ մի բառով է
Մարդն ամփոփել,
Բայց զգացել է
Այդ հատիկ բառիդ
Մեծ վեհությունն
Ու սրբությունը
Սե՛ր
Ու հավաստումն է
Կոչումն այդ բառիդ,
Որ քեզանով է,
Հե՛նց քեզանով է
Աշխարհը կանգուն,
Հե՛նց քեզանով է
Մարդն արարում
Իր էությունն ու
Իմաստնությունը,
Խաղաղությունն ու
Հավերժությունը
Սե՛ր...

1994