ԹԵ ՄԱՆԿԱՆԱՅԻ

 Ինչքան հեռանամ
Քեզնից մանկություն
Այնքան տենչում եմ
Քո գիրկը ետ գամ
Ու քո խաղերով
Նորից խենթանամ
Քո անմեղությամբ
Նորից զարմանամ
Քո այգաբացով
Անվե~րջ հիանամ
Ու մայրամուտով
Ոչի~նչ չհասկանամ...
Աստղերիդ թիվը
Հաշվել չիմանամ
Սրտնեղվեմ ու լամ
Ու առավոտ վաղ
Գոմից դուրս թռած
Գառնուկի նման
Սարերդ փախչեմ
Ու ծաղիկների
Բույրով արբեցած
Հենց սարալանջին
Ընկնեմ ու քնեմ,
Միայն արթնանամ
Հորս համբույրից
Հորս գրկի մեջ
Միայն արթնանամ,
Իրիկվա զովից
Դողամ ու մրսեմ
Հորս ջերմությամբ
Միայն ջերմանամ:

1982