ԻՄ ԲԱԼԻԿԻՆ

 Արմենիս
Իմ գարուններն ու
Իմ ժպիտները
Քեզ,
Իմ համբույրներն ու
Իմ երգերը
Քեզ,
Վաղ գարնան բուրող
Ծաղկանց բույրը
Քեզ,
Զով այգաբացի
Ջերմ շողերը
Քեզ,
Իմ անքո~ւն, անքո~ւն
Գիշերները
Քեզ,
Միայն թե ապրես,
Որ դու դալարվես,
Դու իմ էություն,
Դու իմ լուսերես...

1976