Նվիրում
եմ հորս՝ Սերգո
Արշունեցու
հիշատակին
Անցած-գնացած
Օրերն եմ թերթում,
Ես իմ հուշերի
Ու իմ մտքերի
Թերթերն եմ
թերթում,
Եվ բյուրեղացած
Դու իմ հուշերի,
Ու իմ մտքերի
Անթիվ թերթերում,
Դու մասունք
դարձած
Ու աներեւույթ
Ուղեկցում
ես ինձ
Իմ կյանքիս
անանց
Լաբիրինթոսում,
Իմ կողքին
կանգնած
Լույս փարոս
դարձած
Իմ ճանապարհին,
Դու ափ ես հանում
Նավակն իմ
անփորձ
Եվ անթիվ անգամ
Ու ամեն անգամ:
1981