ԱՐԱՐՈՒՄ

 Հորս հիշատակին
Ես քո դեմքով,
Քո աչքերով,
Քո մտքերով եմ
Արարվել:
Ես քո շնչով
Քո խոսքերով
Քո երգերով եմ
Արարվել:
Ես քո հրով,
Քո համբույրով
Ու քո սիրով եմ
Արարվել:
Ու թվում է
Իմ երակներում
Քո ծով արյունն է,
Քո սուրբ արյունն է
Միշտ վարարել:

1981, Բրյուսել