ՏԳԵՏՆԵՐՆ ԱՅՍ ԱԶԳԱԴԱՎԱՆ

Բաժա՜ն - բաժա՜ն արին ազգիս
Քարոզիչներն այդ ինքնակոչ.
ՈՒրացել են մեռոն, հավատ
Եկեղեցին մեր անաղարտ.
Մոմ չեն վառում, խունկ չեն ծխում.
Անգամ խաչն են ուրանում.
Մեկն է դարձել հիսունական,
Իսկ մյուսն' ուրբաթական
Էլ չեմ ասում բողոքական,
Սակայն ումի՞ց
Գլուխգործոցն այս ամեքից
Հոգևորսն է սատանեական,
Որ կոչվում է եհովական.
Այս ամենը մեկ են եղել
ՈՒ դարձել են մի մե՜ծ ական.
Ազգիս հիմքերն են խալխլում
Տգետներն այս ազգադավան:
2005թ Բրյուսել