ԴՐԱԽՏ ԵԴԵՄՈՒՄ

Երբ մոմի պես մի որ ես հանգչեմ,
ՈՒ դառնամ մի բուռ հողն իմ հայրենի,
Ցանեք մոխիրս մեր սար ու արտին,
Թող հողն հայրենի իմ սիրուց բերրի

Ցանեք իմ արդար սերմերն ամենուր
Փույթ չի թե անժամ կյանքից հեռանամ,
Կճախրի հոգիս դրախտ եդեմում,
Ես այնտեղ կրկին կկենդանանամ.

Վեր կհամբարձվեմ, կծիածանվեմ
Ցոլքերով իմ տաք' ինչպես մանանա.
Սեր ու բարություն վերից կանձրևեմ
ՈՒ հանդարտ կիջնեմ շուրթերի վրա:
2005թ բրյուսել