ԱՐԱՐԱՏՆ Է ԻՄ ԽՈՍՔԵՐԻ ԳԵԹ ՎԿԱՆ

Արդարությու´ն, ու՞ր ես ասա քեզ փնտրեմ.
Ազգիս վերքին սպեղանի գեթ դնեմ
Աղոթում եմ, աղոթքս հասնի առ Աստված,
Բացի ազգիս բախտի դռները գոցված.

Տիտղոս չէ որ խնդրում եմ քեզ, գանձ, կամ գահ
Դու Sեր Աստված, իմ խեղճ ազգին ողորմա.
Շղարշոտ է, մուժ է օրը մեր վաղվա
Այս մտքերն են սիրտս լափում անխնա:

Քշված տնից-բնից' օտար ափերում
Դեռ գոյում ենք, մաքառում ենք անկոտրում
Հոգով անպարտ, բայց միշտ թափառ ենք ավա՜ղ
Կարոտ սրտից քաշում հազար ա´խ ու վա´խ:

Մի բուռ մնաց ազգս մորթված, թալանված
Թուրքի սրից մի հրաշքով փրկված
Օտար հողում սերմեր տվեց, ընձյուղվեց,
Վեր խոյացավ, հային ոչինչ չծնկեց:


Բայց մինչև ե՞րբ մենք օտարի ծառ ջրենք
ՈՒ օտարի տունը ամուր կառուցենք,
Երբ մեր հողերն անտեր ու դուրս մնացել,
Թուրք ճիվաղն է ազգիս ձեռքից գողացել.

Ծովից - ծով էր մեր հողերն այգեստան
Մի աննշան կետ մնաց մեր գողգոթան.
Արարատն է իմ խոսքերի գեթ վկան'
Աչքը ճամփին, պանդուխտ որդիք ե՞րբ կգան:
2005թ Բրյուսել