ՉԱՐՆ Է ՄՏԵԼ ՄԵՐ ՄԵՋ ԴԱՐԱՆ

Ասես լինի կյանքը միրաժ
Շուրջս ամեն փուչ ու խաբկանք
Լոկ աշխարհն է կանգուն հավերժ.
Մենք այսօր կանք, վաղը' չկանք
Ծով մտքերն են սիրտս տանջում.
Վերացել է սեր, բարություն...
Մարդն է անվերջ դավում մարդուն
Հեղում անվերջ անմեղ արյուն:
Փոթորկվել է աշխարհն այսօր
Ալեկոծվել ծով ու օվկիան
Խելակորույս մարդն է մոլոր
Գցում իրեն մահվան բերան
Շղթայված է մարդը մտքով.
Չարն է մտել մեր մեջ դարան.
Շաղախել է հացն արյունով
ՈՒ քայլում է դեռ հաղթական...
# #
#
Աստված միայն մեզ կազտի
ճիրաններից այդ չար ոգու
.Փրկիչը մեր հոգիների'
Արարչական ուժով հուժկու:
2005թ Բրյուսել